Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Մաջիդ Թախտ Ռավանչիի գլխավորած պատվիրակությունը հունվարի 7-ին կժամանի Երևան։ Այս մասին հայտնում է իրանական ISNA կայքը՝ մանրամասնելով, որ Երևանում իրանական պատվիրակությունը կմասնակցի քաղաքական խորհրդակցությունների։
Նշվում է, որ իրանցի դիվանագետը կհանդիպի նաև իր հայ գործընկերոջ հետ։ Բացի այս, նախատեսվում են նաև հանդիպումներ այլ բարձրաստիճան հայ պաշտոնյաների հետ, որոնց հետ կքննարկվեն երկու երկրների միջև համագործակցությունը տնտեսության, տրանսպորտի և մշակույթի ոլորտներում։
Հանդիպումների ընթացքում կքննարկվեն նաև Հարավային Կովկասի տեղի ունեցող զարգացումները և տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության պահպանմանն ուղղված համագործակցությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



