24news.am-ը գրում է․

Վենեսուելայի մայրաքաղաքում՝ Կարակասում, պայթյուններ են որոտացել:

Որոշ ԶԼՄ-ներ հաղորդում են ամերիկյան հնարավոր ավիահարվածների մասին: Հաղորդվում է առնվազն 6 պայթյունի մասին, ինչի հետևանքոց քաղաքի մի մասը հոսանքազրկվել է։

Նշվում է, որ Վենեսուելայում տեղի ունեցած պայթյուններից մեկի հետևանքով նավահանգիստ է այրվել։

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հրամանագրով Վենեսուելայի տարածքում մտցվել է արտակարգ դրություն: Նա հրամանագիր է ստորագրել նաև զորահավաքի կոչ անելու մասին, հայտնում է Վենեսուելայի արտաքին գործերի նախարարությունը։

Վենեսուելայի ԱԳՆ-ից հայտարարում են՝ Վենեսուելան ենթարկվել է ԱՄՆ-ի ռազմական ագրեսիային։

ԱՄՆ-ը գրոհել է Կարակասի քաղաքացիական և ռազմական օբյեկտները, հայտնում է Վենեսուելայի ԱԳ նախարարը:

Վենեսուելայի զինված ուժերը տեղակայվել են երկրի ինքնիշխանությունը պաշտպանելու համար, հայտարարել են այդ երկրի ԱԳՆ-ից։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պաշտոնյաները տեղյակ են Կարակասում տեղի ունեցած պայթյունների հաղորդումների մասին: Այս մասին էլ հայտնում է CBS հեռուստաալիքի լրագրող Ջենիֆեր Ջեյքոբսը՝ մանրամասնելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է հարվածներ հասցնել Վենեսուելայի ներսում գտնվող թիրախներին, այդ թվում՝ ռազմական օբյեկտներին, հայտնում է CBS News-ի լրագրող Ջենիֆեր Ջեյքոբսը:

The New York Times-ը հայտնում է, որ Պենտագոնի խոսնակը հաստատել է Վենեսուելայում պայթյունների մասին հաղորդագրությունները, սակայն հրաժարվել է մեկնաբանել, թե ի՞նչ դեր ունի ԱՄՆ-ն դրանցում։

Վերջին ամիսներին ԱՄՆ-ն ուժեղացրել է ռազմական ուժերը Կարիբյան ծովում։ Ամերիկյան զորքերը հարվածներ են հասցրել նավերին, որոնք ենթադրաբար թմրանյութեր էին տեղափոխում: Նոյեմբերին Նահանգները Վենեսուելայի իշխանություններին հայտարարել էր ահաբեկչական կազմակերպություն և շրջափակել երկիր գնացող նավթային լցանավերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել