Երեքշաբթի՝ դեկտեմբերի 16-ին, Դոհայում կկայանա The Best FIFA Football Awards 2025 մրցանակաբաշխությունը։ ՖԻՖԱ-ն հրապարակել է տարվա լավագույնի կոչմանը հավակնող 11 ֆուտբոլիստների անունները։

Հավակնորդների ամբողջական ցանկն այսպիսի տեսք ունի․

  • Քոուլ Պալմեր («Չելսի»)
  • Պեդրի («Բարսելոնա»)
  • Ուսման Դեմբելե (ՊՍԺ)
  • Վիտինյա (ՊՍԺ)
  • Լամին Յամալ («Բարսելոնա»)
  • Հարի Քեյն («Բավարիա»)
  • Նունո Մենդեշ (ՊՍԺ)
  • Աշրաֆ Հակիմի (ՊՍԺ)
  • Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»)
  • Կիլիան Մբապե («Ռեալ» Մադրիդ)
  • Ռաֆինյա («Բարսելոնա»)

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն դարձել էր 2025 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր։

Ավարտված մրցաշրջանում ֆրանսիացին նվաճել է Լիգա 1-ի չեմպիոնի տիտղոսը, Ֆրանսիայի Գավաթն ու Սուպերգավաթը, ինչպես նաև հաղթել Չեմպիոնների լիգայում։

Բացի այդ, փարիզյան ակումբի կազմում նա հասել է մինչև Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել