«Համաձայն տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչների կողմից արձանագրված արդյունքների՝ հիշատակված խմբաքանակները՝
NAN 1 OPTIPRO 2՛FL օլիգոսախարիդներով, թիթեղյա տարա՝ 400 գ, արտադրության ամսաթիվը՝ 22.10.2025, պիտանիության ժամկետը՝ 22.10.2027, խմբաքանակ՝ 52950346АА,
NAN 1 OPTIPRO 2՛FL օլիգոսախարիդներով, թիթեղյա տարա՝ 800 գ, արտադրության ամսաթիվը՝ 21.10.2025, պիտանիության ժամկետը՝ 21.10.2027, խմբաքանակ՝ 52940346АВ,
NAN 1 OPTIPRO 2՛FL օլիգոսախարիդներով, թիթեղյա տարա՝ 800 գ, արտադրության ամսաթիվը՝ 21.10.2025, պիտանիության ժամկետը՝ 31.10.2027, խմբաքանակ՝ 52940346АА,
NAN 1 OPTIPRO 2՛FL օլիգոսախարիդներով, ստվարաթղթե տուփ՝ 1 050 գ, երկու ներդիրով, արտադրության ամսաթիվը՝ 21.10.2025, պիտանիության ժամկետը՝ 14.04.2027, խմբաքանակ՝ 52940346ВА,
NAN 1 OPTIPRO 2՛FL օլիգոսախարիդներով, ստվարաթղթե տուփ՝ 1050 գ, երկու ներդիրով, արտադրության ամսաթիվը՝ 22.10.2025, պիտանիության ժամկետը՝ 15.04.2027, խմբաքանակ՝ 52950346ВА,
Հայաստանի Հանրապետություն չեն ներմուծվել:
Նաև «Նեսթլե» ընկերությունն է տեղեկացրել, որ հիշատակված խմբաքանակների արտադրանքը ընկերության դիստրիբյուտորական ցանցի միջոցով Հայաստան չի մատակարարվել։ Հայաստանում պաշտոնական վաճառքի ուղիներով վաճառվող «Նեսթլե» ապրանքանիշի մայրական կաթի բոլոր փոխարինիչները լիովին անվտանգ են օգտագործման համար և համապատասխանում են տեղական օրենսդրության պահանջներին»,- ասված է հաղորդագրությունում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



