Էս ինչքան տերև է վառում այս ավտոբուսը, այսպիսի գրառմամբ տեսանյութ է տարածել դերասան և երաժիշտ Գարիկ Պապոյանը՝ հումորով անդրադառնալով Երևանում օդի աղտոտվածությանը: Տեսանյութում երևում է՝ ինչպես է Երևանում ընթանում առատ ծուխ արձակող ավտոբուսը:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նոյեմբերի 24-ի գործակարգավարական նիստի ժամանակ անդրադարձել է մայրաքաղաքում օդի աղտոտվածության խնդրին՝ առանձնացնելով բակերում տերևների և աղբի այրման վնասակար ազդեցությունը։ Նա նշել է, որ այդ նյութերի այրումից առաջացած վնասը գերազանցում է անգամ շինարարական փոշու ազդեցությանը։
Посмотреть эту публикацию в Instagram
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



