Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 16։10-ի սահմաններում Արարատ քաղաքի Գրիբոյեդով փողոցում բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան և ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված «Կամազ» մակնիշի բեռնատարը։

Վթարի հետևանքով «ՎԱԶ 2106»-ի վարորդը տեղում մահացել է։

Վթարի մասին ոստիկանության Արարատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության Կայազորի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով կայազորի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել