Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանում, հավաստագիր ստանալու նպատակով լրացվող դիմում-հայտարարության մեջ, ընտանիքի պարտադիր կազմում տեղի են ունեցել փոփոխություններ։ Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

«Ներկայում ընտանիքի պարտադիր կազմում այլևս չեն դիտարկվի ընտանիքի այն անդամները, որոնք 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ եղել են անչափահաս, բայց դիմում-հայտարարությունը լրացնելիս լրացել է նրանց 18 տարին։ 

Ըստ այդմ՝ նրանք այլևս կարող են դիտարկվել որպես առանձին ընտանիք կամ առանձին ընտանիքի անդամ։ Պարտադիր չլինելու պայմանը տարածվում է նաև ընտանիքի այն անդամի վրա, ով դատարանի վճռով համարվում է անհայտ բացակայող»,-նշվում է ԱՍՀ-ի տարածած տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել