Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը կարգադրություն է ստորագրել Կանադայի, Ֆրանսիայի և Պորտուգալիայի հետ ռազմական ոլորտի համաձայնագրերի դադարեցման մասին։ 

«Դադարեցնել Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության կառավարության և Կանադայի կառավարության միջև ռազմական այցելությունների վերաբերյալ 1989 թվականի նոյեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագիրը։

Ռուսաստանի Դաշնության կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև պաշտպանական համագործակցության մասին 1994 թվականի փետրվարի 4-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագիրը և Ռուսաստանի Դաշնության կառավարության և Պորտուգալիայի Հանրապետության կառավարության միջև ռազմական համագործակցության մասին 2000 թվականի օգոստոսի 4-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագիրը»,- ասվում է փաստաթղթում։

Կարգադրության համաձայն՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը պարտավոր է որոշման մասին տեղեկացնել կանադական, ֆրանսիական և պորտուգալական կողմերին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել