Դոնալդ Թրամփին ՖԻՖԱ-ի կողմից խաղաղության մրցանակ են հանձնել 2026 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլի վիճակահանության ժամանակ։ Այս մրցանակը սահմանվել է 2025 թվականի նոյեմբերին։ Թրամփը դարձել է այս մրցանակի առաջին դափնեկիրը։ Այս մասին փոխանցում է championat.com-ը։
Աշխարհի առաջնությունը հյուրընկալելու են երեք երկրներ՝ ԱՄՆ-ը, Կանադան և Մեքսիկան: Մրցաշարի պատմության մեջ առաջին անգամ կմասնակցեն 48 ազգային թիմեր: Աշխարհի առաջնությունը կանցկացվի 2026 թվականի հունիսի 11-ից հուլիսի 19-ը: Աշխարհի գործող չեմպիոնը Արգենտինայի հավաքականն է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել