Yerevan.Today-ը գրել էր, որ Աբովյան քաղաքի «Կինոյի շենքի» հատվածում դանակահարություն է եղել։ Երիտասարդին դանակահարել են ամբոխի մեջ, օրը ցերեկով, նա մահացել է։
Նշենք նաև, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն մոտ կես ժամ չանցած երկրորդ դանակահարությունն է եղել Աբովյանի թիվ 7 դպրոցի մոտ։
Ըստ մեր տեղեկությունների՝ դանակահարության երկու դեպքերը փոխկապակցված են միմյանց հետ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նոյեմբերի 10-ին՝ ժամը 17։17-ին, ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Աբովյան քաղաքի «Կինոյի շենքի» հատվածում դանակահարված քաղաքացի կա, ով արնահոսում է։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից։
Նյութի աղբյուր՝ https://yerevan.today/abovyanum-mi-khani-ropei-tarberuthyamb-2-danakaharuthyun-e-eghel%e2%80%a4-zoh-ka%e2%80%a4-manramasner/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



