Tert.am-ը գրում է.

Վաշինգտոնյան հանդիպումից անմիջապես հետոն ես իմ գրառման մեջ նշել էի՝ Հայաստանը չի ազատվել Ալիևի երազանքների ցուցակից։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

«Դրան հաջորդող շրջանում թե՛ Ալիևը, թե՛ ադրբեջանցի այլ պաշտոնյաներ շարունակում են հայտարարություններ անել ՀՀ Սահմանադրության փոփոխության մասին։

Օրինակ, երեկ Ադրբեջանի իշխող ուժի պատգամավոր Հիքմեթ Բաբաօղլուն իր հարցազրույցի մեջ ասել է․ «Հայաստանի Սահմանադրության մեջ դեռևս մնում են տարածքային հավակնությունները Ադրբեջանի նկատմամբ։ Հետևաբար, արդեն այսօրվանից Հայաստանը պետք է սկսի նախապատրաստական աշխատանքներ՝ իր Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու համար։ Քանի որ առանց այս իրավաքաղաքական քայլի, խաղաղություն հնարավոր չէ։ Այսպիսով, եթե Հայաստանը հրաժարվի իր ստանձնած պարտավորություններից, ապա ԱՄՆ-ի առաջ ևս կդասվի որպես անվստահելի գործընկեր։ Իսկ նման բարդ պայմաններում, և հատկապես Թրամփի նման վճռական նախագահի միջնորդությամբ, դա հաստատ չի բխի Հայաստանի շահերից։ Այս գործընթացը ժամանակ է պահանջում, սակայն որքան երկարաձգվում է այն, այդքան ավելանում են խաղաղությանն ուղղված նոր ռիսկերն ու սպառնալիքները։ Սա կարող է հարցեր առաջացնել նաև Հայաստանի գոյության վերաբերյալ առհասարակ։ Այդ պատճառով անհրաժեշտ է անհապաղ ձևավորել հանրային կարծիք Հայաստանում, անցկացնել հանրաքվե և Սահմանադրությունից հանել տարածքային հավակնությունները Ադրբեջանի նկատմամբ։ Դա անհրաժեշտ նախապայման է ձեռք բերված համաձայնությունների իրականացումն ապահովելու և դրանց իրավական ուժ տալու համար։ Հակառակ դեպքում ժամանակը կսկսի աշխատել Հայաստանի դեմ»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել