Իրավապահներն օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ հունիսի 19-ի՝ լույս 20-ի գիշերը Գյումրիում կրակոցներ են հնչել և կա վիրավոր: 
 
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վիճաբանություն է տեղի ունեցել Գյումրիի Հաղթանակի պողոտայում գործող «Գյումրի» հացատան դիմաց, որի ժամանակ մասնակիցներից մեկն իր մոտ եղած հրազենով մի քանի կրակոց է արձակել և ըստ օպերատիվ տվյալների՝ 1 հոգի վիրավորում է ստացել կրակոցից, 2 հոգի էլ՝ ծեծկռտուքի հետևանքով: 
 
Շիրակի մարզային քրեական վարչությունում փաստաթղթեր են կազմվում, ոստիկաններն արդեն գիտեն մասնակիցների և կրակոցներ արձակողի ինքնությունը, ով Գյումրիում հայտնի քրեական պատմությունների մեջ բազմիցս ներգրավված է եղել:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել