Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները կսկսվեն մայիսի 16-ին, այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ուկրաինական պատվիրակությունը Ստամբուլ կժամանի մայիսի 15-ին, ուշ երեկոյան, ավելի վաղ հայտնել էր Ուկրաինայի նախագահի հաղորդակցության հարցերով խորհրդական Դմիտրի Լիտվինը։ Ռուսական պատվիրակությունն արդեն Ստամբուլում է։
Իր հերթին, ռուսական պատվիրակությունը Ստամբուլում ուկրաինական կողմի հետ բանակցությունների հետ կապված իրավիճակի զարգացմանը կսպասի ոչ թե Դոլմաբահչեի պալատում, այլ մեկ այլ վայրում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել