Տելեգրամի հիմնադիր Պավել Դուրովը լքել  է Ֆրանսիան և դատարանի թույլտվությամբ մեկնել Դուբայ։ Այս մասին հայտնում է AFP-ն։

Նշենք, որ Դուրովը վերջերս բնակվում էր Ֆրանսիայում և գտնվում էր դատական հսկողության տակ՝ կապված իր դեմ սկսված հետաքննության հետ։

Դուրովը ձերբակալվել է Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում 2024 թվականի օգոստոսին։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել մի քանի օր կալանքը, ապա ազատ է արձակվել 5 միլիոն եվրո գրավի դիմաց և շաբաթը երկու անգամ ոստիկանություն ներկայանալու պարտավորությամբ: Նրան արգելել են լքել Ֆրանսիայի տարածքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել