Hraparak.am-ը գրում է․

Նախ ես ուզում եմ հասկանալ՝ նրանք ինչ են պատկերացնում լեգիտիմ ասելով։ Ո՞րն է իրենց կարծիքով լեգիտիմը։ Լեգիտիմ վարչապետին մոտ 140 հազար մարդ հրապարակում անվստահություն է հայտնու՞մ։ Սա բոլորին է պարզ։  Հիմա մի պրոցես է սկսել, որտեղ նույն իշխանությունը անգամ փորձում է հենց ինքն իրեն խաբել։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Սուրեն Պետրոսյանը։

«Հիմա փորձում են արդեն տապալումները կոծկել, փորձում են տապալումների համար մեկը մյուսին մեղադրել։ Երեկ շատ տարբեր տվյալներով մոտ 140 հազարի հասնող մարդ է եղել Հանրապետության հրապարակում։ Նիկոլ Փաշինյանը ասում էր՝ հրապարակը լցվի, կգա կխոսի, սա կանի, նա կանի, բա ու՞ր մնացին այդ խոսքերը, 100 հազարից ավել մարդ է հավաքվել։ Երեկ այդքան մարդ հստակ պահանջ դրեց, բա ինչի համար գոնե այս խոստացված հանդիպումը չեղավ»,- ասաց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել