Այսօր՝ մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում կայացել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը։

Շարժումը սկսվել էր մայիսի 4-ին, երբ ցուցարարների մի խումբ, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, Կիրանցից քայլերթով շարժվել է Երևան։ 

«Ազգային ճակատ» թելեգրամյան ալիքի տվյալներով հրապարակում հավաքին մասնակցել են ավելի քան 60,000 քաղաքացիներ։

Իսկ «ՌԻԱ Նովոստի»-ի, տվյալներով հրապարակում և հարակից փողոցներում առնվազն 20 հազար մարդ կար։

Պաշտոնական տվյալները դեռ հրապարակված չեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել