«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երեկ Տավուշից հասավ Գեղարքունիքի մարզ և շարժվում է դեպի Երևան։ Ճանապարհին Դիլիջանում շարժմանը անեծքներով էին դիմավորում երեք տարեց կանայք, գրում է Politik.am–ը։

«Տեսանյութը դիտած տեղաբնակները տեղեկացրեցին, որ շարժման մասնակիցներին անիծող կանայք պատահական մարդիկ չեն եղել։ Նրանցից մեկը եղել է ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանի հարազատ հորաքույրը։

Փորձեցինք տեղեկատվությունը ճշտել Մարիա Կարապետյանից, սակայն նրա հետ կապ հաստատել չստացվեց»,– գրում է կայքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել