Lurer.com-ը գրում է.


Երեկ դեպի Բագրատաշեն ճանապարհը փակած ժողովրդի վրա ՈՒԱԶ-ով քշելու և «ճզմելու» հրահանգ էր տվել Տավուշի ԵԿՄ նախագահ Յուրիկ Նարիմանի Հարությունյանը։  

Արդյունքում վեճ էր բորբոքվել և վնասվել էր մեքենան։

Ամբողջական տեսանյութերը վկայում են, որ ներկա ոստիկանները չեն կանխում ո’չ Յուրիկի սադրանքները, ո’չ նրա կողմնակիցների հրահրած ծեծկռտուքը. մինչ այս պահը պարզված չէ անգամ մեքենայի վրայից մարդկանց վրա ցատկողի ու ոտքերով հարվածողի ինքնությունը։

Սակայն ամեն ինչ հանդարտվելուց հետո մեծ եռանդով ձերբակալում են Մարտական Եղբայրության և միմիայն Մարտական Եղբայրության 7 անդամի, որոնցից 3֊ը դեպքի վայրում անգամ չեն եղել։

Սա այլ բան, քան փոխհամաձայնեցված սադրանք որակել հնարավոր չէ։

Եվ այս առումով հատկանշական է, որ իշխանությունը ժողովրդական ընդվզումը վարկաբեկելու սադրանքի համար համագործակցում է մի անձի հետ, որի քրեական անցյալը տարընթերցման տեղ չի թողնում։

ԵԿՄ ներկայացուցիչ Յուրիկ Նարիմանի Հարությունյանը 2008 թ.-ին ձերբակալվել և դատապարտվել է 8 տարի ազատազրկման, քանի որ ղեկավարել է Թուրքիայից ՀՀ տարածք ապրանքների մաքսանենգ ներկրմամբ զբաղվող հանցավոր խումբ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել