Մոսկվայում և Մոսկվայի մարզում այսօր ավելի քան 100 ծառ է ընկել ուժեղ քամու պատճառով: Նախնական տվյալներով, ոչ ոք չի տուժել: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են արտակարգ ծառայություններից:

«Ժամը 21.00-ի դրությամբ Մոսկվայում 13 ծառ է ընկել, վնասվել է երկու ավտոմեքենա, տուժածներ չկան։ Մոսկվայի մարզում ավելի քան 90 ծառ է տապալվել, վնասվել է 6 ավտոմեքենա: Տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել», - ասել է գործակալության խոսնակը։

«Фобос» եղանակի կենտրոնի մասնագետ Եվգենի Տիշկովեցը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ ինը բալանոց փոթորիկը ապրիլի 19-ին գրոհում է Կենտրոնական Ռուսաստանի և Մոսկվայի վրա, քամու պոռթկումները տեղ-տեղ կարող են հասնել վայրկյանում մինչեւ 25 մետրի: ՌԴ ԱԻՆ մայրաքաղաքային գլխավոր վարչությունից ավելի ուշ հավելել են, որ մինչեւ 17 մետր վայրկյանում ուժեղ քամին կպահպանվի առաջիկա ժամերին մինչեւ շաբաթ օրվա ժամը 2.00-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել