Tert.am-ը գրում է.

Ես չգիտեի, որ պրակտիկան այդպիսին է, որ արձանագրվում է զորակոչիկի, մարդու ուղեղում կիստա, բայց հետո հնարավոր չի նույնականացնել այն հետազոտության տվյալը, որին հղում է արվում, թե այդ մարդու հետազոտության տվյալն է, թե ոչ: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Տիպային կիստա ունեն, բոլորի գործերի մեջ քսեռոքս են անում և դնում են: Ոչ մեկի անմեղության կանխավարկածը չեմ ուզում խախտել, կներեք, բայց ո՞ւմ մտքով կանցնի լինել երկրի Կառավարության անդամ կամ վարչապետ ու իմանալ, որ ազգի, պետության էլիտար երկու մասնագիտությունների ներկայացուցիչների միջև տենց լայն համագործակցություն կա՝ ընդդեմ պետության»,- նշեց նա:

Փաշինյանի խոսքով՝ այդ համակարգերից չեն եղել ահազանգերը, այլ տեղերից են ցույց տվել կարմիր դրոշակներ և ասել, որ այստեղ խնդիր կա ու պետք է կարգավորել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել