Ֆրանսիական դատարանը առգրավել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին կնոջ՝ Լյուդմիլա Օչերետնայայի վիլլան։

Ֆրանսիական Challenges հրատարակության համաձայն՝ խոսքը «Սյուզան» վիլլայի մասին է։

Դատարանի որոշումը կայացվել է 2023 թվականի դեկտեմբերի 6-ին, սակայն լրագրողներն այդ մասին իմացել են միայն հիմա։

Ըստ Challenges-ի՝ վիլլան այժմ դատարկ է։ Այն խուզարկել են Փարիզի դատախազության կողմից «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն ոչ կառավարական կազմակերպության պահանջով հարուցված հետաքննության շրջանակներում։

1930 թվականին կառուցված 5,000 քառակուսի մետր տարածքով վիլլան գնվել է 2013 թվականի դեկտեմբերին՝ Լյուդմիլայի և Վլադիմիր Պուտինի՝ ամուսնալուծությանից վեց ամիս անց։ Տունն արժեցել է 5,4 միլիոն եվրո։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել