Tert.am-ը գրում է.


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել։

Այս մասին X-ին հայտնել է գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը։

Նրա խոսքով՝ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ուկրաինայի կենսական կարիքները և ՆԱՏՕ-ի աջակցությունն այդ երկրին:

«Օգնության ուշացումը մշտապես ազդում է արդյունքների վրա։ Այսպիսով, իմ ուղերձը մեր դաշնակիցներին պարզ է. ավելի շատ օգնություն ուղարկեք Ուկրաինային»,- նշել է Ստոլտենբերգը հրապարակման մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել