Tert.am-ը գրում է․

Այսօր մամուլը գրել էր, որ 2024 թվականի հունիս 1-ից Վրաստանում արտասահմանցիների համար պարտադիր կդառնա կյանքի և առողջության ապահովագրությունը, որն ապահովելու է զբոսաշրջիկի համար անհրաժեշտ բուժօգնության տրամադրումը և դժբախտ պատահարներից ապահովագրումը:

Tert.am-ը ապահովագրական ընկերություններից փորձել է ճշտել, թե ինչ կարժենա դեպի Վրաստան ճանապարհորդական ապահովագրությունը:

Ըստ 5 խոշոր ապահովագրական ընկերությունների՝ 10 օրվա համար Ճամփորդական ապահովագրության գները տատանվում են 3,700 դրամից մինչև 4,500:

Գները կախված կախված են նաև տարիքից՝ երեխաների համար սակագինն ավելի էժան է:

Նշենք, որ այն անձը, որը չի ապահովագրբի, կտուգանվի 300 լարիի չափով (մոտ 46 հազար դրամ):

Այս օրենքը Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունվել է անցյալ տարեվերջին: Կիրառմանը փաստացի մնացել է մեկուկես ամիս, սակայն ուշագրավ է, որ մեր պատկան կառույցները դեռևս չեն շտապում պատշաճ ծանուցել մեր հանրությանը: Այնինչ, համապատասխան իրազեկումները շատ կարևոր են՝ հաշվի առնելով, թե հատկապես ամռանը ՀՀ որքան քաղաքացի է մեկնում Վրաստան:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել