Lurer.com-ը գրում է.

Ըստ համացանցում շրջանառվող տեղեկությունների՝ այսօր պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ վեճի բռնված երիտասարդը՝ Սամվել Վարդանյանը, բերման է ենթարկվել։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով թեմային, հայտնել էր, որ այդ արարքը շատ արագ արժանանալու է օրենքի ամենախիստ արձագանքին։

«Այս խուլիգանական արարքը շատ արագ արժանանալու է օրենքի ամենախիստ արձագանքին, թող հանկարծ որևէ մեկը չկասկածի»,-նշել էր նա։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել