168.am-ը գրում է․

Աշխարհի բազմաթիվ երկրների ղեկավարներ շնորհավորել են Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

Նրանց թվում են ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Մյանմայի վարչապետ Մին Աուն Հլայնը, Հոնդուրասի նախագահ Սիոմարա Կաստրոն, Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան, Բոլիվիայի նախագահ Լուիս Արսեն, Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգես Պարիլիան, Մոլդովայի ընդդիմադիր Սոցիալիստական կուսակցության ղեկավար Իգոր Դոդոնը և այլք:

Նրանք հաջողություններ են մաղթել Վլադիմիր Պուտինին նրա հետագա գործունեության մեջ:

Ռուսաստանի նախագահական ընտրությունների քվեաթերթիկների 98 %-ի հաշվարկի արդյունքներով՝ Վլադիմիր Պուտինը հաղթում է ձայների 87,34 %-ով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել