Ներքին Հանդում միայն Ռուսաստանը հասանելիություն ունի։ Ռուսաստանը ներկա է այնտեղ և չի կարողացել կանխել միջադեպը։ ԵՄ դիտորդական առաքելությունն այնտեղ հասանելիություն չունի։

Ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով Զախարովայի պնդմանը, թե ի տարբերություն ԵՄ դիտորդների, ՀԱՊԿ-ը կարող է տարածաշրջանում կայունություն ապահովել․

«Ես համոզված եմ, որ իրականությունն այլ է, միանշանակ է, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունը կայունության դերակատարություն ունի, մենք ամբողջովին աջակցում ենք նրանց գործունեությանը»,-նշել է Գրիգորյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել