76 տարեկանում մահացել է ամերիկացի դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր Կառլ Ուեզերսը, հայտնում է «Euronews»-ը։ Ուեզերսի մահվան պատճառը չի հաղորդվում, նշվում է միայն, որ նա մահացել է քնած ժամանակ։

Ուեզերսը հայտնի է «Ռոքի» ֆիլմաշարում Ապոլլո Քրիդի դերով, «Գիշատիչում»՝ Ջորջ Դիլոնի դերով, «Երջանիկ Գիլմոր» և «Նիկի՝ կրտսեր-Սատանա» ֆիլմերում Չաբ Պետերսոնի դերերով, իսկ «Դանդաղ զարգացում» կատակերգական սերիալում նա մարմնավորել է իր իսկ կերպարի էկրանային տարբերակը: Ընդհանուր առմամբ Ուեզերսը նկարահանվել է 76 ֆիլմերում։

Դերասանի մահվան կապակցությամբ ցավակցություն են հայտնել այնպիսի աշխարհահռչակ դերասաններ, ինչպիսիք են Սիլվեստեր Ստալոնեն, Առնոլդ Շվարցենեգերը, Ժան Կլոդ Վան Դամը, Պեդրո Պասկալը։

Կառլ Ուեզերսը ծնվել է 1948 թվականի հունվարի 14-ին ԱՄՆ-ում։ Երիտասարդ տարիներին նա խաղում էր ամերիկյան ֆուտբոլ՝ պաշտպանելով «Օկլանդ Ռեյդերս» թիմի գույները։ Զուգահեռաբար հանդես էր գալիս տեղի թատրոնի բեմում։ Այնուհետև որոշ ժամանակ տեղափոխվել է Կանադա, որտեղ հանդես է եկել «Բրիթիշ Կոլումբիա Լայնզ» ակումբում։ Սակայն 1974 թվականին Ուեզերսն ավարտեց իր սպորտային կարիերան՝ որոշելով իրեն ամբողջությամբ նվիրել դերասանությանը։

Carl Weathers, Who Played Apollo Creed in Rocky Movies, Dies at 76 - The  New York Times

Sylvester Stallone and more mourn death of Rocky actor Carl Weathers:  Apollo, keep punching - ABC News

Carl Weathers, prolific actor famous for Rocky and The Mandalorian,  dead at 76 | CNN

Carl Weathers, famous for his role as Apollo Creed in Rocky movies,  passes away | Onmanorama

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել