Hraparak.am-ը գրում է.
Նախօրեին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում տեղի է ունեցել Ադրբեջանի և Պակիստանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Ջալիլ Աբբաս Ջիլանիի հանդիպումը։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, որ նախարարները նշել են երկրների միջև հարաբերությունների հաջող զարգացումը։
Հանդիպմանը Ջեյհուն Բայրամովը պակիստանցի գործընկերոջը տեղեկատվություն է տրամադրել ԼՂ-ում ստեղծված իրավիճակը՝ մատնանշելով «Հայաստանի և նրա խամաճիկ ռեժիմի ռազմաքաղաքական սադրանքների մասին»։
Նա Ջիլանին տեղեկացրել է նաև Ղարաբաղում իրականացվող տեղական «հակաահաբեկչական գործողությունների», դրա խնդիրների ու նպատակների մասին։
Պակիստանի ԱԳՆ ղեկավարն իր հերթին նշել է, որ Իսլամաբադն աջակցում է Բաքվի օրինական քայլերին Ադրբեջանի ինքնիշխան տարածքում։
Նյութի աղբյուր՝ https://hraparak.am/post/d78f8873d7cecf4ab2172a3aac5a44a8
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



