Lurer.com-ը գրում է.

Ամերիկացի դերասանուհի, սցենարիստ և ռեժիսոր Գրետա Գերվիգը բացահայտել է, որ իր «Բարբի» նախագծի նկարահանումները հանգեցրել են աշխարհում վարդագույն ներկի դեֆիցիտի։ Այդ մասին գրում է Hollywood Reporter-ը։

Հարցազրույցներից մեկում Գերվիգը բացատրել է, որ ցանկացել է նվազագույնս օգտագործել CGI (Computer-Generated Imagery): Փոխարենը, նկարահանումների համար օգտագործվել են ձեռքով վարդագույն ներկված մեծ թվով դեկորացիաներ: Սա, ըստ Գերվիգի, առաջացրել է այդ գույնի պակաս ամբողջ աշխարհում։

«Ես ուզում էի, որ վարդագույն գույնը շատ վառ լիներ և շատ լիներ: Որովհետև ես հիշում եմ, թե ինչու էի սիրում Բարբիին, երբ փոքր աղջիկ էի»,- ասել է նա՝ նշելով, որ դեկորացիաների կառուցումը այդ գույնի ներկի միջազգային պահանջարկ է առաջացրել:

Ֆիլմի գլխավոր դերերում հանդես կգան Մարգո Ռոբին և Ռայան Գոսլինգը։ «Բարբի» ֆիլմը պատմում է հայտնի Բարբի տիկնիկի, նրա սիրելի Քենի և նրանց ընկերների արկածների մասին առասպելական Բարբիլենդում։ Ըստ սյուժեի՝ Բարբիին վտարել են Բարբիլենդից, և այժմ նա ստիպված կլինի գնալ իրական մարդկանց աշխարհ՝ նոր կյանք փնտրելու։ Կատակերգության պրեմիերան նախատեսված է կինոթատրոններում 2023 թվականի հուլիսի 21-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել