ArmLur.am-ը գրում է.
Առեղծվածային ինքնասպանության դեպքը Մալաթիա վարչական շրջանում, եր ըստ նախնական վարկածի մայրը իր 11-ամյա երեխայի հետ ինքնասպան է եղել, առաջին դեպքը չէ նույն վարչական շրջանում։
Հունիսի 1-ին, ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ էր ստացվել, որ Սվաճյան փողոցի շենքերից մեկի 1-ին հարկի տանիքում կնոջ դի կա, և վիրավոր երեխա։
Դեպքին մասին հայտարարություն տարածեց ՀՀ քննչական կոմիտեն նշելով.<Հունիսի 1-ին Երևան քաղաքում կնոջ կողմից իր մանկահաակ երեխայի հետ շենքից ցած նետվելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
2023թ․ հունիսի 01-ին` ժամը 12:25-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության օտերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Երևան քաղաքի Սվաճյան փողոցի շենքերից մեկի հարկերից մեկից մայրը և երեխան ընկել են:
Պարզվել է, որ Երևան քաղաքի Հարավ-Արևմտյան թաղամասի 29-ամյա բնակչուհին, որպես հյուր գտնվելով Սվաճյան փողոցի նշված շենքի 6-րդ հարկի բնակարաններից մեկում, ննջասենյակի պատուհանից իր մոտ 11-ամսական տղայի՝ հետ ցած ներտվելու եղանակով ինքնասպան է եղել:
Նույն օրը, ավելի ուշ, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ նշված շենքի բակից իրենց մոտ տեղափոխված երեխան, գիտակցության չգալով, մահացել է:
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) և 162-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կատարվել է դեպքի վայրի զննություններ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ նշված վայրից ծայրահեղ ծանր վիճակում բժիշկները հիվանդանոց էին տեղափոխել մոտ 1 տարեկան տղա երեխայի։ Տեղում հայտնաբերվել էր երիտասարդ կնոջ դի։
Երեխան կլինիկական մահվան վիճակով տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք, կատարվել էին վերակենդանացման միջոցառումներ, որոնք եղել էին անարդյունք: Փոքրիկը, գիտակցության չգալով, մահացել էր:
Նկատենք, որ երեք տարի առաջ մայիսի 5-ին կրկին Մալաթիա վարչական շրջանում նմանօրինակ առեղծվածային դեպք եղավ։
Երեւանի ՀԱԹ Բ2 թաղամասում Թիվ 91 շենքի բնակարանի 40-ամյա տղամարդը 9-րդ հարկից ցած էր նետել երեխային, այնուհետեւ ինքն է ցած նետվել մյուս երեխայի հետ: Երեխաներին պատուհանից նետած, այնուհետ ինքնասպան եղած քաղաքացին նրանց հայրն էր՝ 40-ամյա Կարեն Մ.-ն: Երեխաները 8 եւ 5 տարեկան էին, տղամարդն ամուսնալուծված էր: Փաստի առթիվ Երեւանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում ու այսպես էլ առեղծված մնաց ,թե ինչու հայրը գնաց այդ քայլին։
Ի՞նչը կարող էր դրդել հորը նման քայլի՝ որեւէ մեկը մինչ օրս չի պատկերացնում: «Ո՛չ թմրամոլ էր, ո՛չ հոգեկան խնդիրներ են երեւացել, ինչ թեմայից խոսում էինք, արձագանքում էր նորմալ, ադեկվատ, շատ կիրթ մարդ էր: Կինն էլ նորմալ կին էր: Ոչինչ չէր հուշում, որ նման բան կարող է պատահել»,- պատմել էին հարեւանները:
Նրանցից մեկն էլ նշել էր, որ շատ հոգատար հայր էր, շաբաթ-կիրակի տեսնում էին երեխաների հետ բակում, մարզվում էին միասին, խաղում: