
Tert.am-ը գրում է.
Ռուսաստանի Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը այսօր հայտնել է՝ անցած մեկ օրվա ընթացքում ուկրաինական կողմից հրետակոծությունների հետևանքով 5 մարդ է զոհվել, ևս 16-ը վիրավորվել են։
Նրա խոսքով՝ «Գրադ» կայանքի հրետակոծության հետևանքով տեղում զոհվել են 2 տղամարդ, իսկ ծանր վիրավորված կինը մահացել է շտապօգնության ավտոմեքենայում։
Հունիսի 2-ին հրետակոծության հետևանքով երկու կին էին զոհվել։
Ուկրաինական կողմը չի մեկնաբանում Ռուսաստանի տարածքում տեղի ունեցածը։
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2023/06/03/belgorod/3947848
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել