Tert.am-ը գրում է․

Տիգրանաշենի հնարավոր հանձնումը ոչ միայն տիգրանաշենցիների հարցն է, այլև՝ ամբողջ ժողովրդի:

Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Պարույր Սևակ  խոշորացված համայնքի ղեկավար Լյուդվիգ Ստեփանյանը: 

Տիգրանաշենը Պարույր Սևակ խոշորացված համայնքի վարչական տարածքում է:

Տիգրանաշենի վարչական ղեկավարը չի ցանկանում անկլավների թեմայով որևէ մեկի հետ բանավիճել: Նրա կարծիքով՝ անկլավների հարցը դեռ որոշված չէ, քննարկման փուլում է, ուստի, ժամանակից շուտ չի ուզում հայտարարություններ անել:

Ասում է՝ բոլորն են լսել, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինչ է խոսել Տիգրանաշենի մասին: Լյուդվիգ Ստեփանյանը միայն թե սրտնեղում է, որ ուր գնում է բոլորն իրեն այդ հարցն են տալիս, որ Տիգրանաշենը հանձնում են: Խոստովանում է՝ ինքը ո՛չ նման բան է հասկացել երկրի ղեկավարի խոսքերից, ո՛չ էլ՝ լսել:

«Ես նման բան չեմ լսել, որ հայ-հայ է Տիգրանաշենը տալիս ենք: Ես լսել եմ, որ  հիմա հիմք են վերցրել 1975 թվականների քարտեզն ու դրա շուրջ էլ ընթանում են բանակցությունները: Ես Փաշինյանի բերանից լսել եմ, երբ ադրբեջանցիները մեր տարածքներից հետ կքաշվեն և կվերադարձնեն Արծվաշենն, այո, ինչու չէ,  կարող է նաև Տիգրանաշենի մասով նման մոտեցում լինել: Կարող է նաև փոխանակման հարցն էլ լինի»,- նկատեց նա:

 Հետաքրքվեցինք, իսկ ի՞նչ կանեն անկլավների հնարավոր հանձնման կամ փոխանակման դեպքում, Լյուդվիգ Ստեփանյանն արձագանեց.

«Ի՞նչ պետք է անենք, հո՞  «սալյուտ» չենք խփելու: Մեր երկիրն այսօր բարդ իրավիճակում է գտնվում, բազմաթիվ խնդիրներ են մեր երկրի առաջ ծառացած: Թեկուզ ինչ- որ մի պահի մեր ապագա սերունդների համար պետք է ռիսկային լուծումներ գտնենք: Սակայն, ասածս չի նշանակում, որ պետք է տարածքներ հանձնենք: Պետք է հասկանանք՝ ի՞նչն է մերը, ինչն՝ իրենցը: Եթե պատմականորեն նայենք մեր տարածքները պետք է շատ լինեին, բայց պատմության մեջ եղել են ժամանակներ, որ այդ տարածքներում նաև ուրիշ պետության մարդիկ են ապրել և կարծում են, թե իրենցն է, և այդպես 35 տարի է՝ կռվում ենք»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել