Lurer.com-ը գրում է.

«Աշոտ Փաշինյանը Գայանեի համար շատ անսպասելի է դուրս եկել մեքենայից։ Մեքենան գրեթե կանգնած է եղել։ Այո, ընթացքի մեջ է եղել, բայց ընդհուպ կանգնած։ Շատ դանդաղ ընթացք է եղել ու այդ ժամանակ Աշոտ Փաշինյանը դուրս է եկել։ Մենք դեռ պիտի ստանանք այն հարցի պատասխանը, թե ինչը դրդեց նրան գնալ այդ քայլին։  Եթե մի պահ ընդունեք վարույթն իրականացնող մարմնի դիրքորոշումը առ այն, որ խաբեությամբ է եղել մեքենա նստելը, մենք պիտի կարողանանք պատճառհետևանքային կապ ունենալ սկզբնական գործողությունների ու վերջին գործողության հետ։ Սակայն եթե մենք հետևում ենք նույն վարույթն իրականացնող մարմնի տրամաբանությանը, ապա իմ նշած այդ պատճառհետևանքային կապը փաստորեն ընդհանրապես կտրվում է»,- այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Գայանե Հակոբյանի նոր փաստաբաններից Հովսեփ Սարգսյանը։

Հիշեցնենք՝ Աշոտ Փաշինյանի ու Գայանե Հակոբյանի՝ զոհված զինծառայողի մոր նոր փաստաբանները մամուլի ասուլիս են հրավիրել։ Նրանք են՝ Հովսեփ Սարգսյանը, Գեորգի Մելիքյանն ու Վարդուհի Էլբակյանը։

«Վարույթն իրականացնող մարմինը ոչ թե ապացույցների բավարար շեմ չունի, այլ ընդհանրապես այստեղ հանցակազմն է բացակայում։ Եթե դու ցանկանում ես անձին առևանգել, դա բացառապես դրսևորվում է ոչ թե աննուղակի դիտավ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել