Tert.am-ը գրում է.

Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները նախատեսում են Ուկրաինա ուղարկել Leopard 2 տանկերի երկու գումարտակ և Leopard 1 տանկերի չորս գումարտակ, ավելի շատ մատակարարումներ չեն կարող անել, քանի որ ռեսուրսները սահմանափակ են։ Այս մասին ասել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը Welt am Sonntag-ին տված հարցազրույցում։

«Ես չեմ տեսնում սցենար, որի դեպքում հնարավոր կլինի [Ուկրաինա] ուղարկել լրացուցիչ Leopard տանկեր քան հայտարարվել էր»,-ասել է նա՝ հավելելով, որ թե իրենց [Գերմանիա], թե մյուս երկրների պաշարները սահմանափակ են:

Նա նկատել է, որ որպես պաշտպանության նախարար՝ ինքը չի կարող ամեն ինչ տալ. կան ռեզերվներ, որոնք չի կարելի սպառել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել