Lurer.com-ը գրում է.

Սիրիայում մահացել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) սպա, ով այնտեղ ծառայել է որպես ռազմական խորհրդական։ Այս մասին հայտնում է Tasnim լրատվական գործակալությունը՝ կազմակերպության հասարակայնության հետ կապերի բաժնին հղումով։

«Սիրիայում ռազմական խորհրդական աշխատած սպա Միլադ Հեյդարին նահատակվել է Դամասկոսի մերձակայքում սիոնիստական ռեժիմի կողմից իրականացված հանցավոր հարվածի արդյունքում»,- ասվում է իրանական կազմակերպության հայտարարության մեջ։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը դատապարտում է միջազգային կազմակերպությունների անգործությունը` «սիոնիստական ռեժիմի ագրեսիայի ակտերի և Սիրիայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության մշտական խախտումների նկատմամբ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել