Armenpress.am-ը գրում է.

Կրեմլում ավարտվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինի բանակցությունները, որոնք տևել են մոտ երեք ժամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ առաջին մեկուկես ժամվա ընթացքում հանդիպումն ընթացել է նեղ կազմով՝ պատվիրակությունների անդամների մասնակցությամբ, այնուհետև շարունակվել է ընդլայնված կազմով:

Բանակցություններն ընթացել են Կրեմլի Մեծ պալատում: Այնուհետև նախատեսվում է համատեղ փաստաթղթերի ստորագրում և Ռուսաստանի նախագահի ու Չինաստանի առաջնորդի ամփոփիչ հայտարարությունները:

Բանակցությունների ընթացքում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան և Պեկինը պատրաստ են համատեղ աշխատանքային մարմին ստեղծել Հյուսիսային ծովային ճանապարհի զարգացման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել