Lurer.com-ը գրում է.

Յոթամյա աղջկա հուզիչ լուսանկարը, որում նա պաշտպանում է իր փոքր եղբոր գլուխը փլատակների տակ, հալեցրել է համացանցի օգտատերերի սրտերը: ՄԱԿ-ի ներկայացուցիչ Մոհամադ Սաֆան, ով կիսվել է լուսանկարով Twitter-ում, նշել է, որ երեխաները 17 ժամ մնացել են փլատակների տակ և ապահով դուրս բերվել։

«7-ամյա աղջիկը, ով 17 ժամ փլատակների տակ գտնվելով, ձեռքով պահում է իր փոքրիկ եղբոր գլուխը, որպեսզի պաշտպանի նրան, հաջողությամբ դուրս է բերվել։ Ես տեսնում եմ, որ ոչ ոք չի կիսում: Եթե նա մահացած լիներ, բոլորը կկիսվեին։ Կիսվեք պոզիտիվով…»,- գրված է նրա թվիթում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել