News.am-ը գրում է.

«Մալաթիայի» տոնավաճառը վաղը՝ փետրվարի 4–ին, կվերսկսի աշխատանքը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Մալաթիայի» տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը։

«Մենք վաղը կաշխատենք, բայց այսօր պետք է հասցնենք ավարտին հասցնել աշխատանքները։ Տեսչական մարմնից կգան՝ կստուգեն, կարծում եմ՝ կաշխատենք վաղը»,- նշեց տոնավաճառի տնօրենը։

Հիշեցնենք՝ Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի  որոշմամբ՝ «Մալաթիա» տոնավաճառն փետրվարի մեկից փակվել է։ Անցած տարի իրականացված ստուգումների ընթացքում տեսչական մարմնի արձանագրած 17 խախտումներից 12-ն են վերացվել, մյուսների համար՝ տոնավաճառի տնօրենի խոսքով՝ երկար ժամանակ է պետք։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել