
Starnews.am-ը գրում է․
Նորայր Եղյանն ու Ելենա Բորիսենկոն այս օրերին համատեղ նկարահանվում են հեռուստասերիալներից մեկում։ Այս անգամ նրանց կերպարները բացասական են, ինչն էլ քննարկումների տեղիք է տվել և մեծ արձագանք է առաջացրել։
Բանն այն է, որ հասարակության որոշ մասը , դեռ չի տարբերում կերպարը` իրական կյանքից, այս դեպքում` նրանք նույնացրել են դերասաններին և նրանց կերտած կերպարը:
Դերասանների հասցեին այնքան շատ են վատ մեկնաբանությունները, որ Նորայրը որոշել է դրանց անդրադառնալ իր ինստագրամյան էջում:
«Քանի դեռ շատերը դուրս են թափում իրենց մաղձը ու վիրավորում են ոչ միայն կերպարները, այլ նաև մեզ, մենք աշխատում ենք ու հաճույք ենք ստանում մեր արած գործից»,- գրել է Նորայրը:
«Մի քիչ էլ լցվի իմ անսահման համբերության բաժակը, խայտառակ ցավոտ պատասխան կտած»,-հավելել է նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: