Tert.am-ը գրում է.

Վարչապետի արածները քաղաքական խուլիգանություններ են՝ Հայաստանի հաշվին հաճոյանալ Ադրբեջանին։ Ինչո՞ւ եք նեղանում Լավրովից, ի՞նչ է ասել Լավրովը, շնորհակալություն հայտնեք, որ ասել է՝ 7 շրջան, ոչ թե 12․ հլը կարդացեք, թե Ադրբեջանը ոնց է ոռնում այդ հայտարարության համար։

Այս մասին այսօր Լաչինի միջանցքի թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Լավրովի այն հայտարարությանը, թե Հայաստանը տարիներ շարունակ «օկուպացրել» էր (չակերտները՝ Tert.am) Ադրբեջանի յոթ շրջանը:

«Կամ եթե  մի բան սխալ է ասել, չգիտի վերապահման մասին, վեր կացեք, ասեք՝ վերապահում կա։         Բայց դուք առանց վերապահումի հոկտեմբերի 6–ին հայտարարում եք, որ Արցախը Ադրբեջանի մաս է։ Հիմա Հայաստանն ասում է՝ Արցախն Ադրբեջան է, Ադրբեջանն ասում է՝ Արցախն Ադրբեջան է, հիմա հարց է առաջանում՝ ռուս խաղաղապահն Արցախում ի՞նչ գործ ունի»,–ասաց Բագրատյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել