
Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Մուրադ Աքսուի գլխավորած պատվիրակությունը այցելել է Կ․ Պոլսի հայոց պատրիարք Տեր Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին:
Հաղորդագրության համաձայն՝ հյուրերը պատրիարքին հրավիրել են 2023թ․ մարտի 25-ին Երևանում կայանալիք Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպմանը:
Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը տեղի է ունենալու Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել