
ՌԴ Կրասնոդարի երկրամասում գտնվող Եյսկ քաղաքում ռազմական ինքնաթիռն ընկել է բնակելի շենքի վրա։
Այս մասին տեղեկացնում է ռուսական gazeta.ru-ն՝ հղում անելով տելեգրամի ալիքներին, որոնցում նաև դեպքի վայրից տեսանյութեր են տարածվել։
Սու-34-ի կործանման հետևանքով 2 զոհ, 15 հոսպիտալացված կա:
Ռազմական Սու-34 ինքնաթիռի կործանման պատճառը եղել է շարժիչներից մեկում բռնկված հրդեհը։ Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
Կործանված ինքնաթիռի օդաչուները ինքնանետվել են։
«Հոկտեմբերի 17-ին Հարավային ռազմական շրջանից ուսումավարժական թռիչք իրականացնող Սու-34 ինքնաթիռը բարձրություն հավաքելիս կործանվել է»,- հայտնել են ՌԴ պաշտպանական գերատեսչությունից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել