Tert.am-ը գրում է․

Նիկոլ Փաշինյանի կողմից առերևույթ պետական դավաճանության հատկանիշներով քրեական գործ հարուցելու պահանջով Հակոբ Մարտիրոսյանի և Արծվիկ Մինասյանի բողոքի քննության շրջանակներում Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Բիշարյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվեց։ Դատարանն ավարտված համարեց միջնորդության քննությունը և լսելով կողմերին՝ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որը պետք է հրապարակվի այսօր՝ ժամը 17.00-ն։ Այն ժամանակ, երբ դատավոր Բիշարյանը պատրաստվում էր հեռանալ խորհրդակցական սենյակ, զոհվածների ծնողները դիմեցին դատավորին՝ պահանջելով ինքնաբացարկի միջնորդությունը բավարարել։ Զոհվածների ծնողները հայտարարեցին, որ այս գործը սովորական գործ չէ։

«2018 թվականի ապրիլին Հայաստանը գրավեց մի հատ հրեշ, նստեց գահի վրա ու մեզ կամաց–կամաց տարավ պատերազմի հասցրեց, սկզբից քանդեց բանակը, բոլոր հերոսներին աշխատանքից հանեց։ Հերոսի մայր եմ, Արցախի պաշտպանող, գիտեք՝ ինչ է ասել երբ նահանջի հրաման են տվել, ասել է՝ նահանջի տեղ չկա, հետեւում Արցախն է, հիմա էդ Արցախը չկա, ինչի՞ չկա, մեր բանակը հաղթել է։ Սա կանխամտածված Նիկոլի հրամանով, որին դուք էլ եք ենթարկվում,
 վախենում եք, բոլորդ վախեցնում եք, դհոլչուց բռնած։ Դուք չդատեց, Եվրոպականը չդատի, ո՞ւր եք փախչելու երկնային դատավորից։ Թուրքը գալու է ձեր կնանոց բռնաբարելու է ձեր աչքի առաջ, եթե սուտ եմ ասում, մի տարուց կգաք, կթքեք երեսիս։ Ինչո՞ւ չեք դատում, ինչքա՞ն եք լռելու։ Գիտեք, տղուս ոնց եմ գտել, թուրքն ա փոխանակում արել, ասել ա՝ իգիթի դիակ ա, տարեք, հողում թաղեք»,- հայտարարեց Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը։

Նշենք, որ դեռևս 2021 թվականի հունիս ամսին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել, մասնավորապես, պահանջելով քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված առերեւույթ պետական դավաճանության փաստի առթիվ։

Ներկայացված հանցագործության մասին հաղորդմամբ Հակոբ Մարտիրոսյանը ներկայացրել է փաստական հանգամանքներ, որոնք առերեւույթ վկայում են Նիկոլ Փաշինյանի կողմից թշնամի պետությանն օգուտ տալու մասին՝ ի վնաս ՀՀ-ի։

Դատախազության կողմից հաղորդմանը պատշաճ կարգով ընթացք չտալու հանգամանքը դիտարկվել է որպես անգործություն և դատախազության անգործության դեմ փաստաբանը բողոք է ներկայացրել դատարան։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ,  մերժել էր բողոքը։ Դատարանի այս որորշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, որը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Բիշարյանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել