Armenpress.am-ը գրում է.

Ամերիկյան կինոակադեմիան հայտարարել է «Օսկար» մրցանակաբաշխության ոսկե արձանիկի հավակնորդներին։ «Արմենպրես»-ն այդ մասին տեղեկացավ մրցանակաբաշխության պաշտոնական կայքէջից։ 

«Լավագույն ֆիլմ» գլխավոր մրցանակի համար կպայքարեն «Բելֆաստ» (Belfast), «Կոդա» (CODA), «Մի նայեք վերև» (Don’t Look Up), «Վարիր իմ մեքենան» (Drive My Car), «Դյունա» (Dune) , «Ռիչարդ արքա» (King Richard), «Մատուտակի պիցցա» (Licorice Pizza) , «Սարսափների ծառուղի» (NIGHTMARE ALLEY), «Շան իշխանություն» (The Power of the Dog) և «Վեսթսայդյան պատմություն» (West Side Story) ժապավենները։

«Լավագույն դերասան» անվանակարգում հաղթանակի են հավակնում Ուիլ Սմիթը (King Richard), Էնդրյու Գարֆիլդը (tick, tick...BOOM!), Դենզել Վաշինգթոնը (The Tragedy of Macbeth), Բենեդիկտ Քեմբերբետչը (The Power of the Dog) և Խավիեր Բարդեմը (Being the Ricardos)։

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում առաջադրված են Ջեսիկա Չեսթեյնը (The Eyes of Tammy Faye), Օլիվիա Քոլմանը (The Lost Daughter), Պենելոպա Քրուսը (Parallel Mothers), Նիկոլ Քիդմանը (Being the Ricardos) և Քրիստեն Ստյուարտը (Spencer)։

«Լավագույն ռեժիսուրա» անվանակարգում հաղթանակի համար կպայքարեն Քեննեթ Բրանան («Բելֆաստ»), Ռյուսուկե Համագուտին («Վարիր իմ մեքենան»), Փոլ Թոմաս Անդերսոնը («Մատուտակի պիցցա»), Սթիվեն Սփիլբերգը («Վեսթսայդյան պատմություն») և Ջեյն Քեմփիոնը («Շան իշխանություն»)։

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 27-ին։ Հավակնորդների անունները հայտարարվել են YouTube-յան ուղիղ հեռարձակման ընթացքում։

Հավակնորդների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ մրցանակաբաշխության պաշտոնական կայքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել