Tert.am-ը գրում է.

Թեհրանում բանակցություններ վարելու նպատակով հանդիպում են անցկացնելու Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները: Այս մասին հայտնում է ադրբեջանական լրատվամիջոցը:

Իրանական «Թասնիմ» գործակալության տվյալներով՝ հանդիպման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Նյու Յորքում այս շաբաթ տեղի ունեցող Գլխավոր ասամբլեայի շրջանակում կայացած՝ Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարներ Մևլյութ Չավուշօղլուի և Հոսեյն Ամիր Աբդոլահիանի բանակցությունների ժամանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել