Armenpress.am-ը գրում է.

Աֆղանստանում իշխանությունը վերցրած «Թալիբան» շարժումը խնդրել Է իրեն հնարավորություն տալ հանդես գալու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Associated Press-ը:

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը նամակ Է ստացել թալիբների կողմից նշանակված Ամիր Խան Մութաքիից՝ «խնդրելով մասնակցել բարձր մակարդակի բանավեճերին, հայտարարել Է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: Նա ճշտել Է, որ նամակն ուղարկվել Է սեպտեմբերի 20-ի նստաշրջանի սկսվելուց մեկ օր առաջ, իսկ Մութաքին դրանում նշվել Է որպես «արտաքին գործերի նախարար»:

Նամակում Մութաքին հայտարարել Է, որ Աֆղանստանի նախկին նախարար Աշրաֆ Ղանին «տապալվել Է» օգոստոսի 15-ին, եւ որ ամբողջ աշխարհի երկրները «այլեւս նրան նախագահ չեն ճանաչում»: Այդ կապակցությամբ նամակում նշվել Է, որ նախորդ կառավարության կողմից նշանակված Աֆղանստանի մշտական ներկայացուցիչ Ղուլամ Իսակզայն «այլեւս երկիրը չի ներկայացնում ՄԱԿ-ում:

Թալիբները ՄԱԿ-ին առընթեր իրենց ներկայացուցիչ են նշանակել Ս. Շահինին:

Նամակում չի ճշտվել, թե Մութաքին ցանկանում Է արդյոք Նյու Յորք մեկնել անձամբ ելույթ ունենալու համար, թե թալիբները ներկայացնելու են տեսագրված ուղերձը:

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը նաեւ հայտնել Է, որ Գուտերիշն Իսակզայից առանձին նամակ Է ստացել սեպտեմբերի 15-ին, որում ներկայացվում Է Աֆղանստանի պատվիրակության ցուցակը նստաշրջանին մասնակցելու համար: Այդ նամակում Իսակզայը նշվել Է որպես Աֆղանստանի մշտական ներկայացուցիչ, նշել Է Դյուժարիկը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել