Armenpress.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի կարծիքով ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանի արծաթե մեդալն Օլիմպիական խաղերում ձախողում է Հայաստանի օլիմպիական հավաքականի համար:

«Մենք կարող էինք ունենալ երկու ոսկե, մեկ բրոնզե մեդալ, բայց ունեցանք երկու արծաթե մեդալ: Օրը հրաշալի անցկացրեց բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը: Ալեքսանյանից միշտ ենք ոսկի ակնկալում: Հիմա նա երեք մեդալների ասպետ է և շատ հզոր տղա է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տոկիոյում հայ լրագրողների հետ զրույցում ասաց Գիլոյանը:

Վերջինիս շեշտեց, որ մրցավարական կողմնապահության կար Արթուր Ալեքսանյանի գոտեմարտում, և այս ամենից պետք է հետևություններ անեն:

«Սիմոնի պարագայում մենք ձախողվել ենք: Նա չկարողացավ նորմալ կարգավորել քաշը: 238 կգ Սիմոնի ուժերի սահմաններում էր: Պետք է հետևություններ անել»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել