Առավոտից հույսով սպասում էի, որ վարչապետի թիմում կգտնվի գոնե մեկը, որը կհուշի, որ սգո կամ ցավակցական ուղերձներում celebrate (թարգ. տոնել) բառը տեղին չէ: Անգլերենում կան բազմաթիվ համարժեք բառեր, որոնք կարել էր օգտագործել այստեղ:

Դիլետանտիզմն ու ոչ պրոֆեսիոնալիզմը պոզով-պոչով կենդանիներ չեն, դրանք հենց էս տեսքն ունեն:

Թարմացում։
Մի պահ փակեցի այս գրառումը, քանի որ հետաքրքիր մասնագիտական քննարկում սկսվեց լեզվաբանների հետ։ Մի մասը պնդում էին, թե հնարավոր է այսպես ասել, սակայն վերջնական եզրակացությամբ հաստատվեց, որ «Սելեբրեյթ» կարող են անել, օրինակ՝ կոնկրետ մարդկանց, որոնք լիարժեք ապրել են իրանց հետևից հետք ու գործ են թողել։
Իսկ անմեղ կնոջ ու երեխայի կյանքը, որոնք մորթվել են թշնամու կողմից, «սելեբրեյթ» չեն անում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել