Հոկտեմբերի 26-ին, ժամը 07:34-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով Վանաձոր քաղաքի հյուսիսային հատված՝ Բազումի լեռնաշղթա է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ (5 հրշեջ-փրկարար) և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից 8 հրշեջ-փրկարար:

Ժամը 08:40-ի սահմաններում հրդեհն ինքնամարվել է: Այրվել է մոտ 80 հա խոտածածկ տարածք:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 25-ին, ժամը 11:37-ին Լոռու մարզային փրկարարական վարչությունից հրդեհ են նկատել Վանաձոր քաղաքի հյուսիսային հատվածում՝ Բազումի լեռնաշղթայում:

Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, օպերատիվ խումբը և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել էր, որ այրվում է մոտ 50 հա խոտածածկ տարածք:

Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս 2 հրշեջ-փրկարար ստացել էր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Հրշեջ-փրկարար Սամվել Դ.-ն ( ծնված 1997 թ.) տեղում մահացել էր, իսկ Էդգար Գ.-ն (ծնված 1992 թ.) տեղափոխվել Վանաձորի ԲԿ, այնուհետև ԱՆ կողմից տրամադրած սանավիացիայի ուղղաթիռով՝ Երևանի Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել էին կայուն ծանր:

ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանը ընդհատել էր Տավուշի մարզ այցելությունը և մեկնել Լոռի։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել