Արդեն մի քանի շաբաթ է, ինչ Armenia TV-ի ուղիղ եթերում սկսվել է Հայաստանի ձայնը նախագծի 2-րդ եթերաշրջանը, որն արդեն իսկ հասցրել է մեծ աղմուկ բարձրացնել: Պատճառներից մեկն այն է, որ կույր լսումների որոշ մասկացիներ երկրպագուների մոտ ակնհայտ բացասական կարծիքներ են արթնացրել: Օրինակ երգի պետական թատրոնի սան Նարե Գրիգորյանը, ում կատարման տակ, նախագծի Youtube-յան եջում, բազմաթիվ դժգոհական մեկնաբանություններ եւ անգամ վիրավորանքներ են հայտնվել: Նարեյի հանդեպ այդ առանձնահատուկ պերաբերմունքը հիմնականում գալիս է նրանից, որ նա Երգի թատրոնի սան է եւ Սամվել Գրիգորյանի աղջիկը ու շատերն անարդարացի են համարում մարզիչների կողմից նրա մեծարումը, քանի որ դա արդեն իսկ խանգարելու է նրանց անկողմնակալ լինել, իսկ մյուս մասնակիցներին ստիպելու է իրենց խափված զգալ:

Սակայն այդ աղջիկը այս ամենում մեղավոր չէ, իսկ ահա այն ինչ տեղի ունեցավ նախորդ շաբաթ, ուղղակի ոչ մի տրամաբանության մեջ չի ընկալվում: Ինքներդ դատեք, նախագծի հերթական, բոլորին ծանոթ մասնակիցը դարձավ արդեն իսկ հայտնի Անահիտ Շահբազյանը, ում հանդեպ ընդունելությունն էլ ավելի ջերմ եղավ: Ինքներտ դատեք, նախագծի մասնակցում է մի մարդ, ով արդեն իսկ բավականին մեծ քանակությամբ մրցույթների է մասնակցել եւ իրեն վաղուց սպառել է: Դժվար է կանխատեսել, թե ինչպես նրա պես ամբիցիոզ, իր նպատակին հասնելու համար յուրաքանչյուրին տրորելու պատրաստ եւ մաեստրո Արթուր Գրիգորյանի կողմից երգի թատրոնից վռնդված մարդը կարող է նախագծի եւ հատկապես իր թիմի ներսում տիրող մթնոլորտի վրա բացասաբար չազդել:

Էլ ավելի ցավալի է, որ նա առանց ամաչելու, ինչպես միշտ սրբի դիմակն հագած որոշեց միանալ Քրիստինե Պեպելյանի թիմին: Բանն այն է, որ Անահիտը Քրիստինեյի բեք-վոկալ երգողն ու վաղեմի ընկերն է, իսկ Քրիստինեյի պես մարդը, ելնելով քաղաքավարությունից եւ մարդկային բարոյական հատկանիշերից , ուղղակի չի կարող դաժան գտնվել մի մարդու հանդեպ, ով կարելի է ասել իր երաժշտական կարյեռայի բաղկացուցիչ մասերից մեկն է: Մոնտաժի ժամանակ շատ խոսքեր են հանվել, սակայն բազմաթիվ ականատեսները հաստատում են, որ տեսնելով իր բեք-վոկալ երգչուհուն, Քրիստինեն այնքան հուզվեց, որ անգամ չկարողացավ իր արցունքները զսպել, որից հետո ասեց, որ Անահիտն իր կյանքի ամենահարազատ մարդկանցից մեկն է եւ որ նա իր կյանքի ամենակարեւոր օրերին իր կողքին է եղել: Սակայն, էմոցիաների հանդարտացումից ու հուզմունքի նվազելուց հետո, Քրիստինեն ամեն ինչ հասկացավ եւ ասեց հետեւյալը. - Այն որ դու նախագծում ես, դա արդեն հաղթանակ է բոլորիս համար: Գնա սրտիդ ետեւից եւ ընտրիր նրան ում ուզում ես: Չեմ ուզում տպավորություն ստեղծվի, որ մենք միասին երգել ենք մեզ իրար կապող բաներ կան:

Սակայն անգամ դրանից հետո Անահիտն, առանց ամաչելու, պնդաճակատորեն ընտրեց Քրիստինեյին, լավ գիտակցելով որ իր ավագ ընկերուհին իրեն չի հանի նախագծից: Սակայն ամենավատը դա չէ: Եթե Նարե Գրիգորյանը գոնե որոշակի վոկալային տվյալներից զուրկ չէ եւ տիրապետում է հզոր ձայնի, ապա Անահիտը խայտառակ երգեց: Իհարկե հասկանալի է, որ նա հուզված էր, սակայն հուզված էին նաեւ բոլոր մասնակիցները եւ նրա վատ ելույթը միայն դրանով չես բացատրի: Բավական չէ, որ տարիների ընթացքում նա ուղղակիորեն վերջնականապես սպառել է իրեն եւ իր ձայնային տվյալները, նա նաեւ Beyonce-ի այդ հրաշալի երգը երգեց հայկական էստրադայի որոշ երգիչներին բնորոշ ռաբիզ մելիզմներով եւ մի շարք ֆալշերով, ինչը չես վերագրի միայն հուզվածությանը, քանի որ այսքան տարիներից հետո, նա պետք է կարողանար վճռորոշ պահին իրեն դրսեւորեր: Իսկ նախագծում Անահիտին շրջապատում են իրոք հզոր ձայնային տվյալներով ե, ովքեր ի տարբերություն Անահիտի եկել են հայտնի դառնալու եւ երաժշտական ճանապարհ սկսելու, այլ ոչ թե լինելով արդեն հայտնի իր հարազատի միջոցով առաջ գնալու համար: Ինքներդ դատեք, արդյոք այս ամենից հետո հնարավոր է առողջ մրցակցություն: Շատ բան է կախված Քրիստինե Պեպելյանից, ով պետք է իր մեջ ուժ գտնի անկողմնակալ եւ արդար լինելու համար, ինչն այսպիսի դեպքերում չափազանց դժվար է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել